Դուբայում ներկայացրել են աշխարհի ամենաթանկ օծանելիքը. այն արդեն երկու համաշխարհային ռեկորդ Է սահմանել - RadioVan.fm

Онлайн

Դուբայում ներկայացրել են աշխարհի ամենաթանկ օծանելիքը. այն արդեն երկու համաշխարհային ռեկորդ Է սահմանել

2019-03-17 18:13 , Мода, Стиль, 2434

Դուբայում ներկայացրել են աշխարհի ամենաթանկ օծանելիքը. այն արդեն երկու համաշխարհային ռեկորդ Է սահմանել

Դուբայում ներկայացրել են աշխարհի ամենաթանկ պարֆյումը՝ 4,572 մլն դիրհամ (գրեթե 1,3 մլն դոլարով), արժեքով:

Nabeel-ի օծանելիքը կրում Է «Shumukh» անվանումը (արաբերենից թարգմանած՝ «ամենաբարձրին արժանի») և մտնում Է The Spirit of Dubai շարքի մեջ: Թանկարժեք քարերով՝ ադամանդներով, մարգարիտներով, տպազիոններով եւ այլ քարերով, ինչպես նաեւ ոսկով ու արծաթով զարդարված օծանելիքը ներկայում ցուցադրված Է Դուբայի առեւտրի կենտրոններից մեկում՝ Dubai Mall-ում:

Ցանկացողները կարող են դրանք տեսնել մինչև մարտի վերջը:

Օծանելիքի ստեղծման համար, որը կարող են օգտագործել թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, պահանջվել Է երեք տարի: Անոթը, որում տեղավորվում Է 3 լիտր պարֆյում, պատրաստված Է մուրանյան ապակուց: Դրա բարձրությունը՝ իր կոնստրուկցիաների, դեկորատիվ դիզայներական բաղադրիչների հետ միասին, կազմում Է 1,97 մետր: Օծանելիքը փոշեցրվում Է հեռակառավարվող մեխանիզմի օգնությամբ, որը կարելի Է հարմարեցնել ցանկացած հասակի: Թանկարժեք պարֆյումն արդեն երկու համաշխարհային ռեկորդ Է սահմանել օծանելիքի անոթի վրա ադամանդների թվաքանակով (ավելի քան 3,5 հազար քար) և հեռակառավարմամբ ամենաբարձր սփրեյով։

Лента

Рекомендуем посмотреть