Երևանում Եվրոպայի հրապարակ կունենանք - RadioVan.fm

Онлайн

Երևանում Եվրոպայի հրապարակ կունենանք

2019-03-20 17:02 , Общество, 1671

Երևանում Եվրոպայի հրապարակ կունենանք

Այս տարի Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) նշում է հիմնադրման 70-ամյակը և այն հիշարժան դարձնելու համար ԵԽ քարտուղարությունն առաջարկների ծրագիր է մշակել։ Մասնավորապես, առաջարկվել է անդամ պետություններում կազմակերպության 70-ամյա հոբելյանի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի անունով անվանակոչել որևէ փողոց, հրապարակ, այգի կամ պուրակ։

Այս գաղափարին ընդառաջ` Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ․ առաջարկը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչինն է։

«Հաշվի առնելով՝ ԵԽ-ի հետ Հայաստանի արդյունավետ և օրինակելի համագործակցությունը, ինչպես նաև մեր երկրի ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության դերի և կշռի բարձրացման գործում, Հայաստանի կողմից այս առաջարկը կյանքի կոչելը ԵԽ-ին և դրա արժեքներին մեր երկրի հավատարմության վերահաստատման կարևոր վկայություն կհանդիսանա»,-հիմնավորում են առաջարկի հեղինակները։

Երևանի ավագանին հավանության է արժանացրել որոշումը։

Հրապարակի պաշտոնական բացումը նախատեսված է մարտի 26-28-ին, ԵԽԽՎ նախագահի՝ Հայաստան այցի շրջանակում։

Մայրաքաղաք Երևանում մինչ այս հրապարակներ են անվանակոչվել ի պատիվ Ֆրանսիայի, Ուրուգվայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Ռուսաստանի։

Лента

Рекомендуем посмотреть