Ո՞ր ոլորտի պաշտոնյաներն են կոռուպցիոն քրգործերով առավել շատ քրեական հետապնդման ենթարկվել - RadioVan.fm

Онлайн

Ո՞ր ոլորտի պաշտոնյաներն են կոռուպցիոն քրգործերով առավել շատ քրեական հետապնդման ենթարկվել

2019-03-20 17:45 , Право, 1351

Ո՞ր ոլորտի պաշտոնյաներն են կոռուպցիոն քրգործերով առավել շատ քրեական հետապնդման ենթարկվել

Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախություն, յուրացում կամ վատնում, պաշտոնեական կեղծիք, փողերի լվացում և այլն․ՀՀ գլխավոր դատախազությունը դասակարգել է նախորդ տարվա ընթացքում արձանագրված կոռուպցիոն հանցատեսակները, որոնց մեջ մեղադրվում են շուրջ 500 պաշտոնյաներ։

Նրանց թիվը 2018-ին 2017-ի համեմատ աճել է։

Այսպես՝ եթե 2017թ. քրեական հետապնդում է հարուցվել 599 անձի նկատմամբ, որոնցից պաշտոնատար անձինք են եղել 292-ը, ապա նախորդ տարվա ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 960 անձ, որից 470-ն են եղել պաշտոնատար անձինք:

Նրանք ոստիկանության, ԴԱՀԿ և փրկարարականծառայությունների, պետեկամուտների կոմիտեի, զինված ուժերի, պաշտպանության, սոցիալական ապահովության, կրթության, էներգետիկայի, տեղական ինքնակառավարման ոլորտների պաշտոնատոնյաներ են։

Ի դեպ, կոռուպցիոն մեղադրանքներով վարույթների ամենամեծ բաժինը պաշտպանական ոլորտինն է․ այդ ոլորտում կոռուպցիոն հանցատեսակների կատարման մեջ մեղադրվում է 131 անձ՝ հրամանատարներ, զինկոմիսարիատների աշխատակիցներ, սահմանապահ հերթափոխի պետ և ավագ հսկիչ։

Նախորդ տարվա ընթացքում քրեական հետապնդման ենթարկված այլ պաշտոնատար անձանց շրջանակը, ըստ գործունեության ոլորտների և պաշտոնների աստիճանի, ունի հետևյալ պատկերը․

♦ ոստիկանության աշխատակիցներ՝ 17 անձ, այդ թվում՝

ա) բաժնի , բաժանմունքի պետեր և տեղակալներ՝ 8 անձ,

բ) անձնագրային խմբի առաջատար մասնագետ՝ 2 անձ,

գ) ՔՀԲ օպերլիազոր՝ 3 անձ,

դ) տարբեր ստորաբաժանումների տեսուչներ՝ 3 անձ,

ե) ոստիկան՝ 1 անձ,

♦ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձինք՝ հարկադիր կատարողներ՝ 3 անձ,

♦ ՀՀ ՊԵԿ Պաշտոնատար անձինք՝ 14 անձ, այդ թվում՝

ա) ՊԵԿ վարչության պետ և տեղակալ՝ 3 անձ,

բ) ՊԵԿ գլխավոր մասնագետ՝ 1 անձ,

գ) հարկային բաժնի, բաժանմունքի պետ և տեղակալ՝ 3 անձ,

դ) հարկային, մաքսային տեսուչ՝ 5 անձ,

ե) մաքսային անցակետի հերթափոխի պետ և գլխավոր մասնագետ՝ 2 անձ,

♦ ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարար՝ 1 անձ,

♦ ՀՀ ՔԿ մարզային քննչական վարչության պետ և քննչական բաժնի պետի տեղակալ -2, ՀՀ ՔԿ քննիչներ (ավագ քնիիչ) - 7, դատախազության նախկին քննիչ - 1,

♦ ԱԱԾ և Զինված ուժեր՝ 4 անձ, այդ թվում՝

ա) ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության բաժնի հերթափոխի պետ և ավագ հսկիչ՝ 2 անձ,

բ) տարածքային զինկոմիսարիատի բաժնի պետ՝ 1 անձ,

գ) ՊՆ զորամասի ՄՀԴ հրամանատար՝ 1 անձ,

♦ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցներ՝ 15 անձ, այդ թվում՝

ա) ՔԿՀ պետ, պետի տեղակալ՝ 3 անձ,

բ) ՔԿՀ բաժանմունքի պետ՝ 1 անձ,

գ) հերթապահ՝ 4 անձ,

դ) մասնագետ՝7 անձ:

Քրեական հետապնդման են ենթարկվել նաև այլ պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ: Մասնավորապես՝

  • առողջապահության ոլորտում 14 անձ ՝ դատական բժիշկներ, պոլիկլինիկայի և ԲԿ-ների տնօրեններ և բժիշկներ,
  • կրթության ոլորտում 35 անձ՝ ԲՈՒՀ-երի, դպրոցների, մանկապարտեզների և կրթական այլ հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ, ամբիոնի վարիչ, պահեստապետներ, հաշվապահներ,
  • պետական գնումների ոլորտում 2 անձ՝ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետի տեղակալ, նյութատնտեսական ապահովման դեպարտամենտի ֆինանսական վարչության նախկին պետ,
  • սոցիալական ապահովության ոլորտում 56 անձ՝ սոցիալական ապահովության ծառայության բաժնի պետեր, մասնագետներ ու ավագ մասնագետներ, տուն ինտերնատի տնօրեններ, պահեստապետեր, գլխավոր հաշվապահներ, ԲՍՓ հանձնաժողովի վիճակագիր, համայնքապետարանի սոցիալական աջակցության տարածքային բաժնի պետ, փոստային բաժանմունքների մասնագետներ,
  • էներգետիկ և բնական պաշարների ոլորտում 6 անձ՝ բնապահպանության և ընդերքի տեսչության տարածքային բաժնի պետ, պետական ավագ տեսուչ և տեսուչ, անտառապետության անտառապետ, պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ և անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն,
  • տեղական ինքնակառավարման ոլորտում 73 անձ՝ համայնքապետեր, համայնքապետի տեղակալներ, մասնագետ-տնտեսվարներ, հաշվապահներ, քարտուղար, գանձապահներ, մարզպետարանի բաժնի պետ, կոմունալ ծառայության տնօրեններ, քաղաքապետարանի բաժնի պետեր, մասնագետներ և տեսուչներ,
  • այլ ոլորտներում 91 անձ՝ հիմանականում առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողներ, ՍՊԸ-ների տնօրեններ, հաշվապահներ, պահեստապետեր, անտառապահներ:

Лента

Рекомендуем посмотреть