Երաժշտությունը միջազգային լեզու է. Հայաստանում մեկնարկել են Մալթայի երաժշտության օրերը - RadioVan.fm

Онлайн

Երաժշտությունը միջազգային լեզու է. Հայաստանում մեկնարկել են Մալթայի երաժշտության օրերը

2019-03-21 20:02 , Культура, Шоу бизнес, 1147

Երաժշտությունը միջազգային լեզու է. Հայաստանում մեկնարկել են Մալթայի երաժշտության օրերը

Հայաստանում Մալթայի երաժշտության օրերի մարտի 19-ին կայացած առաջին համերգային երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել մալթացի հանրահայտ երաժիշտներից մեկը՝ Կարմինե Լաուրին։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է.

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Լոնդոնիսիմֆոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտ Կարմինե Լաուրին առաջին անգամ հանդես է եկել մոտ մեկ տարի առաջ։ «Հրաշալի երաժիշտներ են։ Հաճելի է համագործակցել նմանմարդկանց հետ։ Եվ ես առաջարկեցի գալ Հայաստան, նվագել Էրիկ Վոլֆգանգ ՔորնգոլդիՋութակի կոնցերտը։ Մեծ հույս ունեմ, որ համագործակցությունը սիմֆոնիկ նվագախմբիհետ կշարունակվի», - ասում է ջութակահարը։

Կարմինե Լաուրին կարևորում է մշակութային երկխոսությունը մալթացի և հայ ժողովուրդների միջև. «Երաժշտությունը միջազգային լեզու է։ Շատ կարևոր է, որ Մալթայի երաժիշտներն այսօր այցելում են Հայաստան։ Դամիջմշակութային շփման մեծ հնարավորություն է ինչպես երաժիշտների, այնպես էլերաժշտասերների համար»։

Համերգային երեկոյի ընթացքում հնչել են նաև Յոզեֆ Վելլայի «Rebbieha» սիմֆոնիկ պոեմը, որը Հայաստանում կատարվեց առաջին անգամ, ինչպես նաև՝ Կամիլ Սեն-Սանսի թիվ 3 սիմֆոնիան։

Համերգի դիրիժորներն էին Սերգեյ Սմբատյանը և Իլյա Շտուպելը: Հանրահայտ դիրիժոր, «Գրեմմիի» մրցանակակիր Իլյա Շտուպելը առաջին անգամ էր հանդես գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նա նշեց, որ տպավորված է հայաստանյան այցից ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունից: «Շատտաղանդավոր դիրիժոր է Սերգեյ Սմբատյանը, հսկայական աշխատանք է կատարում այսնվագախմբի համար: Եվ նման մարդկանց պետք է օգնել, եթե կարողանամ, ամեն ինչկանեմ այս նվագախմբի զարգացման համար», - ասաց Իլյա Շտուպելը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավորդիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ մեկ տարի առաջ Մալթայում անցկացվեցին Հայաստանի մշակույթի օրեր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ որպես Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական նվագախումբ, և իրենց առաջարկով այս օրերին Հայաստանում կայանում են Մալթայի երաժշտության օրեր, ինչը հնարավորություն է տալիս հայ երաժշտասերներին ծանոթանալու Մալթայի երաժշտական ժառանգությանը։

Առաջիկա օրերին հայ հանդիսատեսը կկարողանա ունկնդրել մալթացի այլ կատարողների։ Մարտի 21-ին Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում տեղի կունենա մալթացի երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի Բերնիս Սամմութ Ատարդի մենահամերգը։ Մարտի 22-ին «Հարմոնիա» կամերային նվագախմբի հետ և դիրիժոր Արամ Թալալյանի ղեկավարությամբ հանդես կգա մալթացի տաղանդաշատ երաժիշտ, ջութակի վարպետ, պրոֆեսոր Ռեջի Քլյուզը:

Հիշեցնենք, որ «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագիրը նախաձեռնել են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը՝ նախագահ Կոնստանտին Իշխանովի գլխավորությամբ, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

«Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագրի առաջին համերգային երեկոյին ներկա էին նաև Դաս A ծրագրի մասնակիցները՝ Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի աշակերտները, որոնց հետ նախապես անցկացվել է ինտերակտիվ դասընթաց դասական երաժշտության վերաբերյալ՝ նրանց ծանոթացնելով նաև կոմպոզիտորների կյանքին, ստեղծագործությանը, երաժշտական գործիքներին, դասական երաժշտության համերգներին մասնակցելու կանոններին»։

Лента

Рекомендуем посмотреть