Մշակույթի նախարարությունը կխրախուսի փողային երաժշտական գործերի նկատմամբ հետաքրքրությունը. Նազելի Ղարիբյան - RadioVan.fm

Онлайн

Մշակույթի նախարարությունը կխրախուսի փողային երաժշտական գործերի նկատմամբ հետաքրքրությունը. Նազելի Ղարիբյան

2019-03-21 20:15 , Культура, Шоу бизнес, 1244

Մշակույթի նախարարությունը կխրախուսի փողային երաժշտական գործերի նկատմամբ հետաքրքրությունը. Նազելի Ղարիբյան

Հանրապետության որոշ երաժշտական և արվեստի դպրոցներում մի քանի երաժշտական գործիքների ուսուցման դասարաններ փակվում են, երեխաների շրջանում այդ գործիքների նկատմամբ հետաքրքրություն չկա: Մշակույթի նախարարությունը փորձելու է խրախուսել դրանց նկատմամբ հետաքրքրությունը:

Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի սպորտի հարցերով հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազելի Ղարիբյանը:

«Անցյալ տարի շրջայց էի կազմակերպել երաժշտական և արվեստի դպրոցներ: Խնդիրը հետևյալն է՝ ուսուցիչը կա, բայց այդ գործիքների նկատմամբ հետաքրքրություն չկա, աշակերտ չկա, հետևաբար դրա պահանջարկը չկա: Հիմա մենք փորձելու ենք այդ երաժշտական գործիքները խրախուսել: Առաջին խնդիրը փողային գործիքներն են, դասարանները փակվում են», - ասաց Ղարիբյանը:

Նա լուծման տարբերակներից մեկը համարեց ջազ խմբեր հիմնելը կամ ազգայինից ավելի ժամանակակից երաժշտաձևերի անցումը: Միևնույն ժամանակ Ղարիբյանը նկատեց, որ որոշ դասարաններում էլ համապատասխան ուսուցիչների պակաս կա: Այս ուղղությամբ Կրթության և գիտության հետ աշխատանքներ են կատարում:

Лента

Рекомендуем посмотреть