Կրթական համակարգը ինչ-որ կուսակցական բջիջներ դարձրած ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Կրթական համակարգը ինչ-որ կուսակցական բջիջներ դարձրած ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն․ Փաշինյան

2019-03-25 18:23 , Политика, 1240

Կրթական համակարգը ինչ-որ կուսակցական բջիջներ դարձրած ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն․ Փաշինյան

Կոռուպցիայի, ընտրակեղծիքների դեմ պայքարը նաև կրթական համակարգում պետք է տեղ գտնի: Այդ մասին այսօր հրավիրված արտահերթ նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև, որ ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից մինչև դպրոցական:

«Եվ մենք պետք է շատ հստակ ասենք սա: Օրինակ՝ այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, նրանք նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասել: Թող դռներից, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք, այլ առաքելություն: Չի կարող Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը, ղեկավարությունը շարունակի աշխատել: Չի կարող այդպիսի բան լինել: Հեղափոխությունը սկսել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով: Չկա տարբերակ: Այո, սա քաղաքական որոշում է և այդ քաղաքական որոշումը մի շաբաթ ուշ, թե շուտ կիրագործվի: Որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք ինչի համար ենք հավաքվել, հույս չունենան»- հավելել է վարչապետը:

Лента

Рекомендуем посмотреть