Հակառակորդը փորձել է մոտեցնել Բերդավանին մերձակա մարտական դիրքը․ հնչել են կրակոցներ - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդը փորձել է մոտեցնել Բերդավանին մերձակա մարտական դիրքը․ հնչել են կրակոցներ

2019-03-26 18:53 , Общество, 1146

Հակառակորդը փորձել է մոտեցնել Բերդավանին մերձակա մարտական դիրքը․ հնչել են կրակոցներ

Այսօր` մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։

«Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել»,-հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Վստահեցվում է՝ հայկական կողմից տուժածներ չկան։

Лента

Рекомендуем посмотреть