«Թատրոնը նույնքան հին է, որքան քաղաքակրթության պատմությունը»․ Թատրոնի համաշխարհային օրն է - RadioVan.fm

Онлайн

«Թատրոնը նույնքան հին է, որքան քաղաքակրթության պատմությունը»․ Թատրոնի համաշխարհային օրն է

2019-03-27 16:36 , Культура, Шоу бизнес, 1073

«Թատրոնը նույնքան հին է, որքան քաղաքակրթության պատմությունը»․ Թատրոնի համաշխարհային օրն  է

Թատրոնի համաշխարհային օրնէ այսօր։ Թատրոնի միջազգային ինստիտուտի IX կոնգրեսի որոշմամբ՝ այն նշվում է 1961 թվականից։

Մասնագիտական տոնի առթիվ հայ թատերարվեստի գործիչներին ու թատերասերներին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը՝ թատրոնի նվիրյալներին մաղթելով գիտակից ու շնորհակալ հանդիսատես։

«Ամեն տարի մարտի 27-ին, մենք ևս մեկ հնարավորություն ունենք գնահատելու, վերաարժևորելու թատրոնի ոլորտի նվիրյալների անասելի աշխատանքը, հպարտանալու՝ մեր թատերարվեստի ձեռքբերումներով: Թատրոնը մշակութային օջախ է, որտեղ արժևորվում են գեղեցիկն ու իրականը, կարևորվում է յուրաքանչյուր ժեստ, դիմախաղ ու խոսք:Համարվում է, որ թատրոնը նույնքան հին է, որքան քաղաքակրթության պատմությունը, այն իր ներսում խտացնում է ոչ միայն հազարամյակներով թրծված խաղի ծիսական ոգին, այլև արվեստի տարբեր դրսևորումները՝ գրավելով հանդիսատեսին իր ազդեցիկ անմիջականությամբ»,-ասված է հաղորդագրությունում։

Շեշտվում է՝ ՀՀ մշակույթի նախարարությունն արժևորում է հայ բեմի ավանդույթների պահպանումը, սերնդեսերունդ փոխանցումն ու միևնույն ժամանակ նորարարություններից չխուսափելու միտումը:

Лента

Рекомендуем посмотреть