Մեկ ժամով կանջատվեն Երևանի գլխավոր փողոցների լույսերը․ «Մոլորակի ժամ»-ն է լինելու - RadioVan.fm

Онлайн

Մեկ ժամով կանջատվեն Երևանի գլխավոր փողոցների լույսերը․ «Մոլորակի ժամ»-ն է լինելու

2019-03-27 17:24 , Общество, 1321

Մեկ ժամով կանջատվեն Երևանի գլխավոր փողոցների լույսերը․  «Մոլորակի ժամ»-ն է լինելու

«Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում մարտի 30-ին ժամը 20:30-ից 21:30-ը կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:

Երևանի քաղաքապետարանից նշելով, որ ծրագիրն ուղղված է կլիմայի փոփոխության դեմ պայքարին՝ ընդգծում են՝ նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները:

«Մոլորակի ժամ» համաշխարհային քարոզարշավն առաջին անգամ մեկնարկել է 2007թ. Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Այդ օրը 2 մլն մարդ անջատել է էլեկտրականությունը` այդ կերպ աջակցություն հայտնելով կլիմայի փոփոխությունների դեմ ուղղված ակցիաներին: Բնապահպանական այս միջոցառմանը մասնակցում են աշխարհի մոտ չորս տասնյակ մայրաքաղաքներ:

Лента

Рекомендуем посмотреть