Լվացքի մեքենայի վարկը դեռ փակում ենք․ Փաշինյանը՝ սպառողական վարկերի մատչելության մասին - RadioVan.fm

Онлайн

Լվացքի մեքենայի վարկը դեռ փակում ենք․ Փաշինյանը՝ սպառողական վարկերի մատչելության մասին

2019-03-27 19:05 , Общество, 1296

Լվացքի մեքենայի վարկը դեռ փակում ենք․ Փաշինյանը՝ սպառողական վարկերի մատչելության մասին

«Ես հիմա հիշում եմ, որ մեր տանն ինչ կա՝ լվացքի մեքենա, սառնարան, վարկով ենք առել, որովհետև շատ հարմար տարբերակով են դրանք տրամադրում։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ միանգամից տալ 250 հազար դրամ կամ ավել գումար լվացքի մեքենա առնել, եթե կարող ես ամեն ամիս 6000 դրամ վճարելով այդ ապրանքը ձեռք բերել: Եթե չեմ սխալվում՝ մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա դեռ չենք վերջացրել, մի չորս տարի առաջ ենք գնել»,-այդ մասին այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի զեկույցի ներկայացման ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե ինչով է վարչապետը հիմնավորում սպառողական վարկերի աճը Հայաստանում։

Համաձայնելով Փաշինյանի դիտարկմանը, որ սպառողական վարկերը շատ հարմար տարբերակով են բանկերն առաջարկում քաղաքացիներին, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էլ ասել է, որ փորձել է ապառիկ պայմաններով հեռուստացույց գնել, սակայն չի հաջողվել, որովհետև պարզվել է, որ ԴԱՀԿ ծառայությունն իր հաշիվը կալանքի տակ է դրել։

«Պարզվեց չվճարված տուգանք ունեմ»,-մանրամասնել է ԱԺ նախագահը, որից հետո դահլիճում ծիծաղ է հնչել։

«Լուրջ»,-գործընկերներին վստահեցրել է Միրզոյանը։

Лента

Рекомендуем посмотреть