Փողոցում «ճռիկներ» անել-չանելու, սիգնալ տալու-չտալու կուլտուրան շատ կարևոր ենք համարում․Փաշինյանը՝ միմյանց հարգելու մասին - RadioVan.fm

Онлайн

Փողոցում «ճռիկներ» անել-չանելու, սիգնալ տալու-չտալու կուլտուրան շատ կարևոր ենք համարում․Փաշինյանը՝ միմյանց հարգելու մասին

2019-03-27 20:01 , Общество, 1148

Փողոցում «ճռիկներ» անել-չանելու, սիգնալ տալու-չտալու կուլտուրան շատ կարևոր ենք համարում․Փաշինյանը՝ միմյանց հարգելու մասին

Բարելավվե՞լ է արդյոք Հայաստանում հերթ կանգնելու մշակույթը․ այսօր Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ հիշեցնելով, որ պետական ու մասնավոր հիմնարկների ներկայացուցիչների և քաղաքացիների շփման մշակույթը բարելլավելու, միմյանց նկատմամբ հարգալից լինելու, հերթ կանգնելու մշակույթը արմատավորելու մասին կետ կառավարությունն ամրագրել է իր ծրագրում։

«Բոլոր այն հիմնարկներում, որտեղ այդպիսի խնդիր կա շատ հստակ հրահանգ է դրվել, որ քաղաքացիներին հերթագրող ապարատներ տեղադրեն»,-ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ, այո՛, հերթ կանգնելու կուլտուրան շատ կարևոր են համարում ու, որ կանոնակարգված հերթագրումը կարևոր է նաև անվտանգության տեսանկյունից:

«Քրեակատարողական հիմնարկում գտնվելու բերումով, գիտեմ, որ շատ դեպքերում սա նաև հանցագործության նախապատրաստման ինֆորմացիայի աղբյուր է։ Որովհետև մեկը գալիս է կանգնում, իբր հերթ է սպասում, ու տեսնում է, թե ով գրպանից ինչքան փող հանեց, ինչքան փող ստացավ հետո զանգում է, դրսում սպասում են, հետևից տուն են գնում և այդպես շարունակ»,-հիմնավորել է գործադիրի ղեկավարը։

«Եվ այո′, հերթ կանգնելու կուլտուրան շատ կարևոր ենք համարում, ղեկին ծխել-չծխելու կուլտուրան շատ կարևոր ենք համարում, սիգնալ տալու-չտալու կուլտուրան շատ կարևոր ենք համարում, փողոցում «ճռիկներ» անել-չանելու կուլտուրան շատ կարևոր ենք համարում, որովհետև դա վերաբերմունք է ուրիշների նկատմամաբ։ Եվ մենք ասում ենք, այո՛, մեր քաղաքական խնդիրն այն է, որ ամեն քաղաքացի պետք է իմանա, որ ինքն ուրիշ քաղաքացու նկատմամբ պետք է ունենա շատ կոնկրետ վերաբերմունք, որը կարող եմ բնորոշել մեկ բառով՝ հարգալից»,- հավելել է վարչապետը։

Лента

Рекомендуем посмотреть