Իսրայելում «Եվրատեսիլ-2019» երաժշտական մրցույթի անցկացումը սպառնալիքի տակ է. The Jerusalem post - RadioVan.fm

Онлайн

Իսրայելում «Եվրատեսիլ-2019» երաժշտական մրցույթի անցկացումը սպառնալիքի տակ է. The Jerusalem post

2019-03-27 20:36 , Культура, Шоу бизнес, 1145

Իսրայելում «Եվրատեսիլ-2019» երաժշտական մրցույթի անցկացումը սպառնալիքի տակ է. The Jerusalem post

Իսրայելում «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի անցկացումը սպառնալիքի տակ է, տեղեկացնում է The Jerusalem post-ը։

Նշվում է, որ երկյուղները կապված են Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ սրված հակամարտության, մաասնավորապես՝ վերջերս իրականացված հթրիռակոծման հետ։ Երկուշաբթի օրը պաղեստինցի ահաբեկիչները հրթիռակոծել են Իսրայելի Մեշմերետ գյուղի մի տուն, ինչի հետևանքով տուժել է յոթ մարդ. նրանց թվում կան երեխաներ:

Հաղորդվում է, որ Եվրոպական հեռարձակման միության (ԵՀՄ) պաշտոնական ներկայացուցիչները հետևում են իրավիճակի զարգացմանը։

«Պահպանությունը և անվտանգությունը միշտ առաջնահերթ նշանակություն ունեն ԵՀՄ-ի համար», - ասել են կազմակերպությունում։ Նրանք նաև հաղորդագրություն են տարածել, որում նշում են, որ երկուշաբթի առավոտյան Իսրայել են ժամանել «Եվրատեսիլի» մասնակիցները Նորվեգիայից, Չեռնոգորիայից, Մեծ Բրիտանիայից: Դեպքերից մի քանի ժամ հետո այնտեղ է ժամանել Մակեդոնիայի ներկայացուցիչը:

Պարբերականն ընդգծում է, որ ԵՀՄ-ում չեն ճշտել՝ ունե՞ն արդյոք գործողությունների պլան արտակարգ իրավիճակի դեպքում։

Նշենք, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է Սրբուհի Սարգսյանը «Walking out» երգով:

Лента

Рекомендуем посмотреть