YouTube չեղարկել է բարձրորակ կատակերգություններ և դրամաներ նկարահանելու իր բոլոր ծրագրերը - RadioVan.fm

Онлайн

YouTube չեղարկել է բարձրորակ կատակերգություններ և դրամաներ նկարահանելու իր բոլոր ծրագրերը

2019-03-28 08:28 , Культура, Шоу бизнес, 1091

YouTube չեղարկել է բարձրորակ կատակերգություններ և դրամաներ նկարահանելու իր բոլոր ծրագրերը

YouTube չեղարկել է բարձրորակ կատակերգություններ և դրամաներ նկարահանելու իր բոլոր ծրագրերը, նաև դադարեցրել է թանկարժեք շոուների հայտարարությունները։ Bloomberg-ը գրում է, որ հետաձգված ծրագրերի պրոդյուսերներն այժմ փնտրում են «նոր տուն»։

Google-ի՝ Amazon-ի և Netflix-ի հետ մրցակցությունից հրաժարվելու պատճառը արտադրության բարձր արժեքն է։ Ներկա պահին ամերիկյան ընկերությանն անհրաժեշտ են միլիարդավոր դոլարների ներդրումներ, որպեսզի անցնի հզոր խաղացողներին։ Արդյունքում Google-ի ղեկավարությունը եկել է եզրակացության, որ այս իրավիճակում լավագույն ներդրումը խաղային և երաժշտական ոլորտն է։

Վերլուծաբանների սպասումներով, YouTube Premium նախկինի պես հասանելի կլինի օգտատերերին, բայց մեծ ուշադրություն կդարձվի երաժշտությանը։

Лента

Рекомендуем посмотреть