1999 թվականին սաուդցի շեյխի զբոսանավից հափշտակված Պաբլո Պիկասոյի կտավը գտել են Նիդեռլանդներում - RadioVan.fm

Онлайн

1999 թվականին սաուդցի շեյխի զբոսանավից հափշտակված Պաբլո Պիկասոյի կտավը գտել են Նիդեռլանդներում

2019-03-28 10:29 , Культура, Шоу бизнес, 1087

1999 թվականին սաուդցի շեյխի զբոսանավից հափշտակված Պաբլո Պիկասոյի կտավը գտել են Նիդեռլանդներում

Հոլանդացի խուզարկու Արթուր Բրանդը, որը մասնագիտանում Է մշակույթի օբյեկտների բնագավառում, Նիդեռլանդներում հայտնաբերել Է Պաբլո Պիկասոյի՝ 1938 թվականին ստեղծված և հափշտակված համարվող «Կնոջ կուրծքը» կտավը: Այդ մասին մարտի 26-ին հայտնել Է Volkskrant թերթը:

Արվեստի ստեղծագործությունը, որտեղ պատկերված Է Պիկասոյի սիրեցյալ Դորա Մաարը, 1999 թվականին հափշտակվել Էր Ֆրանսիայում՝ սաուդցի շեյխի զբոսանավից: Մոտավորապես 4 մլն արժողությամբ կտավի համար 400 հազար եվրոյի պարգեւատրում Էր նշանակված, սակայն ոչ կտավը, ոչ Էլ դրա հափշտակողներին այդպես Էլ չհաջողվեց գտնել:

Տակավին 2015 թվականին Բրանդը հայտարարել Էր, որ կտավը գտնվում Է ինչ-որ տեղ Նիդեռլանդներում եւ քրեական շրջաններում շրջանառվում Է 2002 թվականից: Այն ժամանակ Էլ նա նշել Է, որ արվեստի ստեղծագործությունն ակտիվորեն օգտհագործվում Է թմրանյութերի եւ զենքի վաճառքի գործարքներում:

Volkskrant-ի տվյալներով՝ խուզարկուի հետ կապի մեջ են մտել մարդիկ, ովքեր հայտնել են, որ կտավը գտնվում Է մի գործարարի տանը, որը ցանկանում Է ազատվել դրանից:

Կտավի հավաստիությունը հաստատվել Է ամերիկացի անկախ փորձագետի կողմից: Մասնագետների կարծիքով, ներկայում դրա արժեքը մոտավորապես 25 մլն եվրո Է:

Лента

Рекомендуем посмотреть