Քաղաքապետարանի աշխատակիցները առևտրականներից անօրինական գումարներ են հավաքել․ հարուցվել է քրգործ - RadioVan.fm

Онлайн

Քաղաքապետարանի աշխատակիցները առևտրականներից անօրինական գումարներ են հավաքել․ հարուցվել է քրգործ

2019-03-28 15:04 , Право, 1457

Քաղաքապետարանի աշխատակիցները առևտրականներից անօրինական գումարներ են հավաքել․ հարուցվել է քրգործ

2019 թվականի փետրվարին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները կատարած շրջայցի արդյունքում պարզել են, որ գյուղատնտեսական արտադրանքի շուկայում առանց համապատասխան թույլտվությունների հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների իրացմամբ զբաղվող մի քանիանհատ ձեռներեցներից վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից առձեռն ստացվել են օրենքով սահմանված համապատասխան տուրքերն ու վճարները, սակայն դրանք չեն մուտքագրվել Երևանի քաղաքապետարանի տեղական տուրքերի հաշվառման ծրագրի տեղեկատվական բազայում:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2019 թվականի մարտի 18-ինգրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզված հանգամանքների մասին:

Նկատի ունենալով, որ վարչական վարույթի շրջանակներում հայտնաբերվել են առևերույթ հանցագործության հատկանիշներ և նյութերի հետագա ընթացքը ենթակա է լուծման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով, ուստի, ղեկավարվելով վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 253-րդ հովածով, նյութերն ուղարկել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 9 անհատ ձեռներեցներ 2015-2018 թվականներին, տարբեր ժամանակհատվածներում գործունեություն ծավալելու ընթացքում, Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում գործող գյուղատնտեսական արտադրանքի շուկայում սննդի կազմակերպման և իրացման, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների իրացման համար յուրաքանչյուր տարի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներին որպես տուրք առձեռն տվել են 41 հազարից մինչև 86 հազար ՀՀ դրամ գումար։

Ոստիկանությունը պարզել է, որ2016-2017թթ․․ ընթացքում նշված շուկայում սննդի կազմակերպման և ալկոհոլային խմիչքների իրացմամբ զբաղվող անձանցից տուրքերի գումարներն առձեռն ստացել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի երկու մասնագետներ:

Հարուցվել է քրեական գործ։

Лента

Рекомендуем посмотреть