Մարությանի՝ «Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ» հայտարարությունից «Սանիթեք»-ը խուճապի մեջ չէ - RadioVan.fm

Онлайн

Մարությանի՝ «Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ» հայտարարությունից «Սանիթեք»-ը խուճապի մեջ չէ

2019-03-29 15:28 , Общество, 1577

Մարությանի՝ «Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ» հայտարարությունից  «Սանիթեք»-ը խուճապի մեջ չէ

«Սանիթեք» ընկերությունը սերտ համագործակցելով աշխատել և շարունակում է աշխատել Երևանի քաղաքապետարանի հետ` հավատարիմ մնալով «Մաքուր Երևան» ունենալու նպատակին»,-այդ մասին հայտարարություն է տարածել «Սանիթեք» ընկերության տնօրինությունը՝ հերքելով մամուլի այն հրապարակումը, թե «Քաղաքապետի հայտարարությունից հետո Սանիթեքի ղեկավար կազմը ժողով է հրավիրել»։

«Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի՝ մարտի 29-ի համարում տպագրված հոդվածի՝ տեղեկացնում ենք, որ մեր ընկերությունը աշխատում է բնականոն ռեժիմով և «խուճապի» վերաբերյալ ցանկացած հիմնավորում մտացածին է ու չի համապատասխանում իրականությանը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ինչպես բոլոր ընկերություններում, այնպես էլ «Սանիթեք» ընկերությունում ղեկավար կազմի ժողովները կրում են պարբերական բնույթ, որոնց ընթացքում քննարկվում են բազմապրոֆիլ հարցեր և խնդիրներ»,-նշվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Նշենք՝ մարտի 25-ին կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անդրադառնալով մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանը՝ դժգոհոհել էր «Սանիթեք» ընկերության աշխատանքից և ընդգծել, որ քաղաքային իշխանություններն այլևս չեն հանդուրժելու նման որակի աշխատանք:

«Կա՛մ սանմաքրումն իրականացնում եք պատշաճ որակով, կա՛մ գործընթացը քաղաքը վերցնում է իր վրա: Այդ հարցը պետք է որոշվի, այլևս այսպես հնարավոր չէ: Եվ, եթե դուք պահում եք գործընթացը ձեզ, ուրեմն լինելու է շատ ուժեղ հսկողություն, և տույժեր ու տուգանքներ: Մենք ինչ-որ ժամանակահատված աշխատեցինք, քաղաքային իշխանություններն արեցին ամեն ինչ, որպեսզի «Սանիթեք» ընկերությունը մի քիչ ուշքի գա: Ընկերությունը կամ վերցնում է պատասխանատվությունը և պատշաճ կազմակերպում է աշխատանքները, կամ տալիս է քաղաքային իշխանություններին, որպեսզի քաղաքը մաքուր լինի: Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ»,-ընդգծել էր քաղաքապետը:

Лента

Рекомендуем посмотреть