«Իսլամական պետություն»-ը հետաքրքրություններ ունի Հայաստանի նկատմամբ․ ռուս պաշտոնյա - RadioVan.fm

Онлайн

«Իսլամական պետություն»-ը հետաքրքրություններ ունի Հայաստանի նկատմամբ․ ռուս պաշտոնյա

2019-03-29 18:04 , Общество, 2221

«Իսլամական պետություն»-ը հետաքրքրություններ ունի Հայաստանի նկատմամբ․ ռուս պաշտոնյա

«Իսլամական պետություն»-ը հետաքրքրություններ ունի Հայաստանի նկատմամբ։ Այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ներքին գործերի նախարարությանԾայրահեղականության հակազդման գլխավոր վարչության պետ Օլեգ Իլինիխը՝ ելույթ ունենալով «Ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում միջազգային հանրության համագործակցության առաջնահերթություններ»-ի վերաբերյալ միջազգային երկրորդ գիտագործնական գիտաժողովում։

«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ նա, մասնավորապես, նշել է, թե Սիրիայում և Իրաքում ստրատեգիական ձախողումից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հետաքրքրություններ ունի Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի ու Հայաստանի տարածքներում։

Ըստ ռուս պաշտոնյայի՝ «Իսլամական պետություն»-ը պլանավորում է ձևավորել համաշխարհային ահաբեկչական ցանց։

Лента

Рекомендуем посмотреть