ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Նազենի Ղարիբյանից պարզաբանումներ կպահանջի Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի մասին - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Նազենի Ղարիբյանից պարզաբանումներ կպահանջի Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի մասին

2019-03-31 17:13 , Право, 1786

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Նազենի Ղարիբյանից պարզաբանումներ կպահանջի Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Կոնստանտին Օրբելյանին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու մասին լուրը հրապարակվելուց անմիջապես հետո խոսել է մաեստրոյի հետ: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հաշվի առնելով, որ հարցն առնչվում է մաեստրոյի իրավունքների երաշխավորմանը՝ որոշում եմ կայացրել քննարկման վարույթ սկսելու մասին:

Երկուշաբթի պաշտոնական նամակով պարզաբանումներ կպահանջվեն Մշակույթի նախարարի պաշտոնակատարից Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի և պատճառների մասին:

Այս պահին ի գիտություն եմ ընդունել Մշակույթի նախարարության և նախարարի պաշտոնակատարի հրապարակային պարզաբանումները»,- հայտնել է նա:

Лента

Рекомендуем посмотреть