Շոումեն Զելենսկին առաջատարն է Ուկրաինայի նախագահի ընտրություններում - RadioVan.fm

Онлайн

Շոումեն Զելենսկին առաջատարն է Ուկրաինայի նախագահի ընտրություններում

2019-04-01 13:15 , Мир, 1270

Շոումեն Զելենսկին առաջատարն է Ուկրաինայի նախագահի ընտրություններում

Շոումեն Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում նախօրեին կայացած նախագահական ընտրություններում, քվեների 40,09 տոկոսի հաշվարկման արդյունքում շարունակում է լինել առաջատարը:

Այդ մասին տեղեկանում ենք Ուկարինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Զելենսկին ստացել է քվեների 30,22 տոկոսը, երկրորդ տեղը զբաղեցնում է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն`16,65% ձայնով, եռյակը եզրափակում է «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն՝ 13.13 տոկոսով։

Նշենք՝ Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է նախօրեին: Ըստ ամենայնի՝ Պետրո Պորոշենկոն և դերասան, շոումեն Վլադիմիր Զելենսկին կանցնեն երկրորդ փուլ, որը նախատեսված է ապրիլի 21-ին:

Лента

Рекомендуем посмотреть