ԱԺ-ի 60 մաքրուհիներից 49-ը համաձայնել են․ հրաժարված 11-ի աշխատավարձերը կբաշխվեն նրանց միջև - RadioVan.fm

Онлайн

ԱԺ-ի 60 մաքրուհիներից 49-ը համաձայնել են․ հրաժարված 11-ի աշխատավարձերը կբաշխվեն նրանց միջև

2019-04-01 13:23 , Общество, 1226

ԱԺ-ի 60 մաքրուհիներից 49-ը համաձայնել են․ հրաժարված 11-ի աշխատավարձերը կբաշխվեն նրանց միջև

ՀՀ Ազգային Ժողովի մաքրուհիների աշխատանքի հետ կապված խնդիրը հարթված է: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը։

Ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ նա նշում է, որ բազմաթիվ քննարկումների արդյունքում 60 մաքրուհիներից 49-ը կնքել են պայմանագիր և իրականացնում են մաքրման աշխատանքներ Ազգային Ժողովում, «Քլիրենս» ՍՊ ընկերության կողմից գործուղված, իսկ պայմանագիր կնքելուց հրաժարված մաքրուհիների աշխատավարձի ֆոնդը բաշխվելու է մնացած աշխատակիցների միջև, որի արդյունքում աշխատակիցների աշխատավարձը, ծանրաբեռվածությունից կախված, բարձրացվել է ևս 12-40 հազար դրամով։

Նշենք նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից հայտարարված վարչական շենքի սանմաքրման մրցույթում 7 մասնակիցներից ամենացածր գինն առաջարկած ու հաղթած «Քլիներս» ընկերությունը ԱԺ աշխատակազմի հետ կնքված պայմանագրով պարտավորվել է այսօրվանից ապահովել ԱԺ շենքի սանմաքրման աշխատանքները առնվազն 60 աշխատակցով 105 հազար դրամ դրույքաչափով: Մինչդեռ, ազգային ժողովում աշխատող 63 մաքրուհիներից 40-ը օրական 2 ժամ՝ այն է առավոտյան 7-9-ը աշխատելով մինչ օրս ստացել է 89 950 դրամ աշխատավարձ, 23-ն էլ աշխատել են 09:00-ից 18:00-ն՝ նույնաչափ աշխատավարձով: Այսօրվանից մասնավորի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ նրանցաշխատավարձերը հաշվարկվելու են ըստ դրույքաչափի, որի հետևաքով երկժամյա աշխատողների աշխատավարձը նախկինի համեմատ նվազելու էր։ Վերջին շաբաթներին նրանք բողոքի ալիք էին բարձրացրել՝ պահանջելուվ պահպանել նախկինում ստացած աշխատավարձի չափը, ինչը մրցույթում հաղթած ընկերությունը անհնար էր համարում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть