Վիեննա գնացել ենք Ստեփանակերտի օրակարգով․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Վիեննա գնացել ենք Ստեփանակերտի օրակարգով․ Փաշինյան

2019-04-01 15:28 , Политика, 1193

Վիեննա գնացել ենք Ստեփանակերտի օրակարգով․ Փաշինյան

Վիեննայի բանակցություններին մենք գնացել ենք Ստեփանակերտի օրակարգով: Այդ մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հետ Վիեննայում ունեցած հանդիպմանը:

Փաշինյանը հիշեցրեց՝ Ստեփանակերտում Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ասել էր, որ շատ կարևոր է Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացում:

«Ես ասել էի, նաև ասում եմ, որ սա բանակցությունների ֆորմատի փոփոխության պահանջ և ակնկալիք չէ, ո´չ էլ քմահաճույք, ո´չ էլ նախապայման, սա բանակցային գործընթացը արդյունավետ դարձնելու միջոց է: Ադրբեջանական կողմը շեշտում է՝ կարևոր է, որ բանակցային ֆորմատը մնացել է անփոփոխ, դրանով ուզում են ասել, որ այս քննարկումներից իրենք հաղթող են դուրս եկել. Սա, նախ, կոռեկտ չէ այն տրամաբանության շրջանակում, ինչ մենք արդեն իսկ պայմանավորվել ենք, այն է՝ չփնտրել հաղթողներ ու պարտվողներ:

Ես այն փաստի վրա եմ ուշադրություն հրավիրում, որ Ղարաբաղի մասնակցության հարց դնելով՝ բանակցային ֆորմատի փոփոխության հարց չենք դրել, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո բանակցության ֆորմատը կասկածի տակ չէ, որևէ կասկած չկա այդ ֆորմատի վերաբերյալ, հարցն այն է, թե ինչ է նշանակում այդ ֆորմատն ըստ էության»,-ասաց նա:

Лента

Рекомендуем посмотреть