Պատգամավորը գործարարներին առաջարկում է եկեղեցի կառուցելու փոխարեն դպրոց նորոգել - RadioVan.fm

Онлайн

Պատգամավորը գործարարներին առաջարկում է եկեղեցի կառուցելու փոխարեն դպրոց նորոգել

2019-04-02 19:58 , Общество, 1339

Պատգամավորը գործարարներին առաջարկում է եկեղեցի կառուցելու փոխարեն դպրոց նորոգել

Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ դպրոցը գյուղի բաբախող սիրտն է։ Եթե գյուղում դպրոց չի լինում՝ այդ գյուղը մահանում է։ Այդ մասին այսօր «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» թեմայով քննարկմանն ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ նկատելով, որ տարիներ շարունակ լսել են, որ կրթությունը կարևոր է, բայց դրա իրականացման քայլերը չեն տեսել։

Պատգամավորի խոսքով՝ կուտակված խնդիրներն այնքան շատ են, որ մեկ օրվա, մեկ տարվա լուծման հարց չեն։

Արձանագրելով փաստը, որ պետությունն այսօր չունի այն ֆինանսական ռեսուրսները, որ մեկ օրվա մեջ հազար դպրոց կարողանա վերանորոգել՝ պատգամավորը խնդրի լուծման նոր բանաձև է առաջ քաշել։

«Տարիներ շարունակ տեսել ենք, որ յուրաքանչյուր գործարար իր պարտքն է համարել եկեղեցիներ կառուցել, վատ բան չեն արել, տվյալ մարդիկ իրենց ինքնամաքրումը, միգուցե, տեսել են եկեղեցի կառուցելու միջոցով, բայց շատ լավ կլիներ, օրինակ, լիներ «Մեկ գործարար՝ մեկ դպրոց» ծրագիր»,-մանրամասնել է պատգամավորը՝ ընդգծելով, որ գործարար շրջանակները այս գիտակցությանը պետք է գան և, որ մեր հավաքական ուժը շատ ավելի արդյունավետ կարող է լինել։

Հովհաննիսյանը նաև առաջարկել է պատգամավորներին աշխատավարձից միջոցներ հատկացնել մեկ-երկու դպրոցի հիմնանորոգման աշխատանքների համար։

Քննարկմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մի շարք խնդիրներ ունեցող գյուղական համայնքների դպրոցները գույքագրվել են և Ասիական զարգացման բանկի ծրագրով վերանորոգվող դպրոցների շրջանակներում ավելի քան 400-ը այս պահին լրջագույն խնդիր ունի, որոնցից ամենամեծը սեյսմակայունության հետ է կապված։

Лента

Рекомендуем посмотреть