Онлайн

Տաթև Աբրահամյանը՝ շախմատի ԱՄՆ կանանց փոխչեմպիոն

2019-04-02 21:21 , Спорт, 301

Տաթև Աբրահամյանը՝ շախմատի ԱՄՆ կանանց փոխչեմպիոն

Սենթ Լուիս քաղաքում ավարտվեցին ԱՄՆ կանանց և տղամարդկանց առաջնությունները, որին մասնակցում էին նաև ազգությամբ հայ երկու շախմատիստներ:

Կանանց առաջնության մասնակիցների թվում էր Տաթև Աբրահամյանը, իսկ տղամարդկանց մրցաշարին մասնակցում էին Սամուել Սևյանը և Վարուժան Հակոբյանը:

Մեր հայրենակիցներից լավագույն արդյունքը ցույց տվեց Տաթև Աբրահամյանը, ով վաստակեց 7.5 միավոր և նվաճեց արծաթե մեդալ: Չեմպիոն դարձավ Յու Ջենիֆերը:

Տղամարդկանց մրցաշարը հավաքել էր հզոր կազմ: Մասնակիցների թվում էին մի շարք թոփ շախմատիստներ՝ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը և Սեմ Շանկլանդը:

ԱՄՆ չեմպիոնի տիտղոսը նվաճեց 8 միավոր վաստակած Հիկարու Նակամուրան, Լենիեր Դոմինգեսը և Ֆաբիանո Կարուանան կիսեցին 2-3-րդ հորիզոնականները: Մրցաշարում հաջող հանդես եկավ նաև Սամուել Սևյանը, ով Ուեսլի Սոյի հետ բաժանեց 4-5-րդ հորիզոնականները: Վարուժան Հակոբյանը հանդես եկավ իր հնարավորություններից ցածր և գրավեց միայն 9-րդ հորիզոնականը:

Рекомендуем посмотреть