Արա Նաջարյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ. այդ պաշտոնում նա կփոխարինի Զարեհ Սինանյանին - RadioVan.fm

Онлайн

Արա Նաջարյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ. այդ պաշտոնում նա կփոխարինի Զարեհ Սինանյանին

2019-04-03 13:39 , Мир, 1233

Արա Նաջարյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ. այդ պաշտոնում նա կփոխարինի Զարեհ Սինանյանին

ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի նախագահ Արա Նաջարյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ: Ինչպես հաղորդում է myglendalecitynews.org կայքը, Նաջարյանն այդ պաշտոնում փոխարինում է Զարեհ Սինանյանին:

Արա Նաջարյանը Գլենդելի քաղաքապետի պարտականությունները ստանձնում է 4-րդ անգամ: Առաջին անգամ նա Գլենդելի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է 2005 թվականի ապրիլին:

«Ես իսկապես շնորհակալ եմ քաղաքապետ աշխատելու հնարավորության համար: Ես սերտ համագործակցության հույս ունեմ իմ գործընկերների և քաղաքային խորհրդի աշխատակիցների հետ՝ Գլենդելը որպես յուրահատուկ վայր պահպանելու հարցում»,- ասել է Նաջարյանը:

Лента

Рекомендуем посмотреть