Նոր Նորքում 25-ամյա որդին սպանել է 49-ամյա մորը - RadioVan.fm

Онлайн

Նոր Նորքում 25-ամյա որդին սպանել է 49-ամյա մորը

2019-04-03 15:56 , Право, 3952

Նոր Նորքում 25-ամյա որդին սպանել է 49-ամյա մորը

Նոր Նորքի Գայի պողոտայի 1-ին շենքի թիվ 31 բնակարանում որդին դանակահարել է 49-ամյա մորը։

Ապրիլի 1-ին՝ ժամը 20-ն անց 50-ի սահմաններում, շտապօգնության ենթակայանից ոստիկանություն ահազանգի հետքերով իրավապահները բնակարանում հայտնաբերել են արնանաման հետքեր և արնանման հետքերով դանակ, որը, նախնական վարկածով՝ հանցագործության գործիքն է։

Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Նոր Նորքի քրեական հետախույզները տեղում պարզել են, որ կնոջից բացի տանը եղել են նրա որդիները՝ բացառությամբ ավագի։

«Կինը դանակահարվել էր խոհանոցում։ Այդ ժամանակ փոքր որդին հյուրասենյակում էր եղել և արդեն դանակահարված մոր ճիչերն էր լսել։ Վարկած առաջ քաշվեց, որ կնոջը դանակահարել է ավագ որդին։

Հետագա միջոցառումներով իրավապահների կասկածները հիմնավորվեցին։ Նոր Նորքի ոստիկանները սկսեցին 25-ամյա Հակոբ Խանամիրյանի որոնումները։ Երիտասարդին րոպե առաջ հայտնաբերելու նպատակով ձևավորվեցին օպերատիվ խմբեր, որոնք, սանրեցին ողջ վարչական շրջանը։ Արդյունքում դեպքից մեկ ժամ էլ չանցած որոնվողը հայտնաբերվեց Նոր Նորքի Դավիթ Մալյան փողոցում և սպանության կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Հակոբ Խանամիրյանը ոստիկանությունից ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող տարածքային քննչական բաժին, որտեղ ձերբակալվել է։

Դեպքի հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են»,-հայտնում են ոստիկանությունից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть