Մոլդովա մեկնումը՝ առանց վիզայի - RadioVan.fm

Онлайн

Մոլդովա մեկնումը՝ առանց վիզայի

2017-09-12 18:20 , Политика, 1501

Մոլդովա մեկնումը՝ առանց վիզայի

ՀՀ և Մոլդովայի քաղաքացիները փոխադարձ այցելություններ կկատարեն առանց մուտքի արտոնագրերի: Համապատասխան համաձայնագիրն այսօր վավերացվել է Ազգային ժողովի կողմից:

Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաստաթղթին: Վավերացման օգտին քվեարկել է 91 պատգամավոր: Դեմ և ձեռնպահներ չեն եղել:

Նշենք՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մոլդովայի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին oրինագիծը ԱԺ էր ներկայացվել երեկ՝ սեպտեմբերի 11-ին:

Համաձայնագիրը տարածվում է ինչպես դիվանագիտական, այնպես էլ սովորական անձնագիր ունեցող քաղաքացիների վրա: Այն ենթադրում է, որ ՀՀ և Մոլդովայի քաղաքացիները կկարողանան 6 ամսվա ընթացքում 90 օր առանց վիզայի լինել համապատասխանաբար Մոլդովայի և ՀՀ տարածքում:

Հիշեցնենք՝ առանց վիզայի այցելությունների ռեժիմ ԱՊՀ երկրների միջև նախատեսված է, սակայն ԱՊՀ անդամ երկրներն այն արձանագրում են նաև երկկողմանի համաձայնագրերով։

Лента

Рекомендуем посмотреть