«Եվրատեսիլ 2019». Հայաստանի պատվիրակ Սրբուկը երկրորդ կիսաեզրափակիչում հանդես կգա առաջին համարի ներքո - RadioVan.fm

Онлайн

«Եվրատեսիլ 2019». Հայաստանի պատվիրակ Սրբուկը երկրորդ կիսաեզրափակիչում հանդես կգա առաջին համարի ներքո  

2019-04-03 17:09 , Культура, Шоу бизнес, 1457

«Եվրատեսիլ 2019». Հայաստանի պատվիրակ Սրբուկը երկրորդ կիսաեզրափակիչում հանդես կգա առաջին համարի ներքո

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Սրբուհի Սարգսյանը մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում ելույթ կունենա առաջին համարի ներքո՝ կատարելով «Walking out» երգը:

Այս մասին երգչուհին հայտնել է ֆեյսբուքի իր էջում:

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն այս տարի նախատեսվում է անցկացնել մայիսի 14-18-ը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում:

Սրբուհի Սարգսյանը ծնվել է 1994 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվանպետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը: Լայն լսարանը երգչուհուն ճանաչում է «X-Factor» միջազգային երաժշտական հեռուստանախագծից, որում նա հանդես եկավ երաժիշտ ևպրոդյուսեր Գարիկ Պապոյանի թիմում` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: 2014-ին երգչուհին հանդիսատեսին ներկայացրել է Գարիկ Պապոյանի հեղինակած և գործիքավորած «Boat» երգը: Այն «Ռադիո Վան»-ի մրցանակաբաշխությունում ճանաչվել է հունիս ամսվա հաղթող երգ:

2012-ից Սրբուհին ստեղծել է «Allusion» բենդը, որը կատարում է փոփ, սոուլ, ռոք քավրներ, տարբեր ժամանակների հայտնի հիթեր:

Այս տարի «Ուկրաինայի ձայնը» երաժշտական նախագծում երգչուհին զբաղեցրել է չորրորդհորիզոնականը՝ գերելով օտարերկրացիների սրտերը: Սրբուհին հանդես էր գալիս երաժիշտ և պրոդյուսեր Պոտապի թիմում:

Лента

Рекомендуем посмотреть