Ավտոգազը թանկացել է․ վարորդները բարձրաձայնում են - RadioVan.fm

Онлайн

Ավտոգազը թանկացել է․ վարորդները բարձրաձայնում են

2019-04-03 19:24 , Общество, 1411

Ավտոգազը թանկացել է․ վարորդները բարձրաձայնում են

Ապրիլի 1–ից հանրապետությունում ուժի մեջ է մտել հարկային օրենսգրքում սեղմված բնական գազի առնչությամբ կատարված փոփոխությունը, ըստ որի գազալցակայաններում վարորդները գազի դիմաց վճարում են ոչ թե գնված գազի ծավալի, այլ` քաշի համար։ Ի հակառակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արած պնդումներին, թե արդյունքում սպառողը որևէ կերպ չի տուժի, վարորդներն այսօր բարձրաձայնում են՝ փոփոխության արդյունքում իրենք նախկինից ավելի են վճարում․

Իրավիճակի մանրամասները՝ աուդիոռեպորտաժում

Հայաստանում մոտ 400 գազալցակայան է գործում, տրանսպորտային միջոցը գազով շահագործում է շուրջ 700 հազար մարդ։ Գազի 1000 խմ–ի արժեքը սահմանված է 25 000 դրամ, 1 տոննայինը՝ 34000 դրամ։ Այս տրամաբանությամբ, եթե գազի 1 խմ–ն այսօր արժե 25 դրամ, ապա 1կգ–ը կարժենա 34 դրամ, ինչը ենթադրում է 1 խմ–ի և 1 կգ–ի տարբեր արժեքներ։ Մասնագետների հաշվարկով՝ 1 կգ գազը շուրջ 40 տոկոսով ավելի թանկ կարժենա, քան մինչ այս վաճառվող 1 խմ–ը։ Դա, ըստ նրանց, թանկացում չէ, քանի որ թանկանալու է ոչ թե գազը, այլ փոխվելու է դրա գնագոյացման գործակիցը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть