Սինգապուրի Singapore Airlines-ը գլխավորել Է աշխարհի լավագույն ավիաընկերությունների վարկանիշը, որն այս տարա համար կազմել Է TripAdvisor ագրեգատորն օգտատերերի գնահատումների հիման վրա:
Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Կատարի Qatar Airways-ը եւ Թայվանի EVA Air-ը:
Առաջատարների հնգյակը եզրափակում են Emirates-ը, որի կենտրոնակայանը գտնվում Է Արաբական Միացյալ Էմիրություններում, եւ Ճապոնիայի Japan Airlines-ը: Նաեւ թոփ-10-ում են ԱՄՆ-ի Southwest Airlines-ը, Բրազիլիայի Azul-ը, Նոր Զելանդիայի Air New Zealand-ը, Մեծ Բրիտանիայի Jet2.com լոուքոսթերը և Ճապոնիայի All Nippon Airways (ANA) ընկերությունը:
Բացի այդ, ուղևորները նշել են Emirates-ն՝ առաջին կարգի լավագույն սալոնի համար, Qatar Airways-ը՝ բիզնես կարգի լավագույն սալոնի համար, իսկ Air New Zealand-ը եւ Singapore Airlines-ը՝ համապատասխանաբար լավագույն պրեմիում-Էկոնոմ և Էկոնոմ կարգերի համար: