Ճանապարհաշինությունը` փող «ուտելու» թիվ մեկ տեղը․ Փաշինյանը կփակի ոմանց ախորժակը - RadioVan.fm

Онлайн

Ճանապարհաշինությունը` փող «ուտելու» թիվ մեկ տեղը․ Փաշինյանը կփակի ոմանց ախորժակը

2019-04-04 17:51 , Политика, 1160

Ճանապարհաշինությունը` փող «ուտելու» թիվ մեկ տեղը․ Փաշինյանը կփակի ոմանց ախորժակը

«Մենք շատ լուրջ ֆինանսական վնասներ ենք կրել ու այդ վնասը հասցրած մարդիկ պետք է կրեն պատասխանատվություն ու հայտնվեն բանտում։ Ճանապարհաշինությունը երկար ժամանակ եղել է փող «ուտելու» թիվ մեկ տեղը ու ոմանց ախորժակը, երևում է, չի փակվել, մենք պետք է իրենց ախորժակը շատ կտրուկ փակենք»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝անդրադառնալով ճանապարհների խնդիրներին, կատարված անորակ աշխատանքներին։

«Մենք չենք հանդուրժելու վատ որակի ճանապարհը, բայց նախորդ տարվա ճանապարհաշինության փորձից ի՞նչ ենք տեսնում, տեսնում ենք, որ կան ճանապարհների ամբողջական կտորներ, որոնք մեր հայտարարած մրցույթներում հաղթել են ու իրականացրել են անորակ աշխատանք,-ասել է վարչապետը, մասնավորապես, մատնանշելով Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհատվածը նշել,-անորակ աշխատանքն իրականացնողները նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են։ Նրանք իրենց հին սովորությունների համաձայն, հիմա էլ իրենց մտքով անցնում է, թե կարող են անորակ ճանապարհ կառուցել ու անցնի գնա»։

«Նրանք, իսկապես, սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ են, նրանք պետք է զգան մեր հակահարվածը»,-հավելել է գործադիրի ղեկավարը։ ասաց վարչապետը՝ հետաքրքրվելով ՀՀ գլխավոր դատախազից, թե ի՞նչ կարող են անել։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть