Ռուսաստանում ապրող ավելի քան 500 չինարեցի ընտանիքների կվերադարձնեն հայրենիք - RadioVan.fm

Онлайн

Ռուսաստանում ապրող ավելի քան 500 չինարեցի ընտանիքների կվերադարձնեն հայրենիք

2019-04-04 18:42 , Общество, 1423

Ռուսաստանում ապրող ավելի քան 500 չինարեցի ընտանիքների կվերադարձնեն  հայրենիք

«Հազարավոր տավուշցի ընտանիքներ ապրում են Ռուսաստանի տարբեր գյուղերում, եւ նրանց երեխաներն արդեն չեն գրում հայերեն, նրանց թոռները չեն խոսում հայերեն: Սա ողբերգություն է, որի կողքով իրավունք չունենք անտարբեր անցնելու: Մենք ոչինչ չենք խնայելու այս մարդկանց հայրենիք վերադարձնելու համար և շուտով այս ուղղությամբ պետք է իրականացնենք առաջին ծրագրերը»,-այդ մասին հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ «Տավուշ» հայրենակցական միության 9-րդ համագումարում։

Մարզպետը տեղեկացրել է, որ առաջին գյուղը, որին անդրադառնալու են, Կրասնոդարից ավելի քան 250 կմ հեռավորության վրա գտնվող մի գյուղ է, որտեղ ապրում են 500-ից ավելի չինարեցի ընտանիքներ:

«Նրանց հայացքն ուղղված է դեպի հայրենիք, որովհետև նրանք այնտեղ այնպես չեն ապրում, որպեսզի բավարարված լինեն իրենց ներկայով և ապագայով»,-ասել է Հայկ Չոբանյանը՝ ընդգծելով, որ Տավուշի զարգացումն առանց ճակատագրի բերումով Հայաստանից դուրս գտնվող բազմահազարանոց տավուշցիների՝ հնարավոր չէ։

«Այն, ինչ մենք պատրաստվում ենք անել, ուղիղ կապված է արտերկրում ապրող մեր հայրենակիցների հետ։ Նրանց ստեղծարար ձիրքը պետք է օգտագործենք մեր երկրում նորանոր ծրագրեր իրականացնելու համար»,-Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ ասել է մարզպետը՝ կարևորելով «Տավուշ» հայրենակցական միության վերագործարկման անհրաժեշտությունը։

Лента

Рекомендуем посмотреть