Գերմանիայի Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը - RadioVan.fm

Онлайн

Գերմանիայի Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

2019-04-05 18:15 , Политика, 1176

Գերմանիայի Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Ապրիլի 4-ին Գերմանիայի Բունդեսթագը լայն մեծամասնությամբ վավերացրել է Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Որոշումը հիմնված էր Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հայտարարության վրա։ Այս մասին տեղեկացնում է Բունդեսթագի պաշտոնական կայքը:

Նշենք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017թ.-ի նոյեմբերի 24-ին։

Համաձայնագիրը մինչ այժմ վավերացրել են Միացյալ Թագավորությունը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը, Դանիան, Մալթան:

Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ևս միաձայն հավանության է արժանացրել այն, որը կքվեարկվի լիագումար նիստում։

Лента

Рекомендуем посмотреть