Մեծ սպասումներով եմ եկել. Նատալիա Օրեյրոն ժամանել է Հայաստան - RadioVan.fm

Онлайн

Մեծ սպասումներով եմ եկել. Նատալիա Օրեյրոն ժամանել է Հայաստան

2019-04-05 20:10 , Культура, Шоу бизнес, 1423

Մեծ սպասումներով եմ եկել. Նատալիա Օրեյրոն ժամանել է Հայաստան

Հանրահայտ ուրուգվայցի երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը ժամանել է Հայաստան:

Օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը Օրեյրոն նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում, ինչի առիթով անչափ ուրախ է։ «Մեծ սպասումներով եմ եկել։ Շատ բան գիտեմ երկրի մասին: Մեծ հայկական համայնք կա Արգենտինայում։ Բացի այդ, գրեթե մեկ ամիս է չեմ տեսել ընտանիքիս։ Հայաստանը կլինի մեր միավորման կետը «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում»,- ասաց Օրեյրոն:

Ապրիլի 7-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Նատալիա Օրեյրոն Երևանում հանդես կգա իր «Անմոռանալի շրջագայություն» շոուի շրջանակներում։

Лента

Рекомендуем посмотреть