Հոլանդական «Վիլեմ Երկրորդը» խզել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ - RadioVan.fm

Онлайн

Հոլանդական «Վիլեմ Երկրորդը» խզել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ

2019-04-05 20:22 , Спорт, 1601

Հոլանդական «Վիլեմ Երկրորդը» խզել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ

Հոլանդական «Վիլեմ Երկրորդը» խզել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ:

Այդ մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: 29-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ էր հանդես գալիս Հոլանդիայում։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է թուրքական «Բեշիկթաշ»-ին։

Այս շաբաթ հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Օզբիլիսը ժամանակավորապես տեղափոխվել է «Վիլեմ Երկրորդի» երկրորդ թիմ։ Պատճառը միջադեպն է, որը տեղի էր ունեցել «Ֆորտունայի» դեմ խաղում (3:2)։ Օզբիլիսը հրաժարվել էր դուրս գալ փոխարինման։

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Օզբիլիսը հոլանդական թիմի կազմում մասնակցել էր 18 հանդիպման, խփել երկու գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Лента

Рекомендуем посмотреть