ԱՄՆ Կոլորադո նահանգում ապրիլը հռչակվել է «Ցեղասպանության իրազեկման ամիս» - RadioVan.fm

Онлайн

ԱՄՆ Կոլորադո նահանգում ապրիլը հռչակվել է «Ցեղասպանության իրազեկման ամիս»

2019-04-05 20:24 , Общество, 1246

ԱՄՆ Կոլորադո նահանգում ապրիլը հռչակվել է «Ցեղասպանության իրազեկման ամիս»

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի նահանգապետ Ջարեդ Փոլիսը ստորագրել է 2019 թվականի ապրիլը «Ցեղասպանության իրազեկման ամիս» հայտարարելու մասին հռչակագիր:

Հռչակագրում թիվս այլ ցեղասպանությունների հղում է կատարվում նաև Հայոց ցեղասպանությանը:

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ դրանով ընդգծվում է ցեղասպանության հարցերով կրթության կարևորությունը և կոչ է ուղղվում ոճրագործներին, ովքեր մինչ այժմ հերքում են մարդկության դեմ հանցագործությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոս-Անջելեսում ապրիլը հռչակվել էր «Հայոց պատմության ամիս»:

Лента

Рекомендуем посмотреть