Լողացող քաղաքները մարդկությանը թույլ կտան խուսափել կլիմայի փոփոխման հետեւանքով գլոբալ հեղեղումից: Ապրիլի 4-ին այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամեդը՝ կազմակերպությունում ելույթ ունենալով կայուն զարգացման նպատակներին հասնելու թեմայի շուրջ:
«Զարգացման եւ շրջակա միջավայրի վրա քաղաքների ազդեցության հարցերին մեր մոտեցումները վերաիմաստավորման կարիք ունեն ,- ասել Է նա: - Լողացող քաղաքները կարող են դառնալ նոր գործիքներից մեկը մեր զինանոցում»:
«Կլիմայական փոփոխությունների հետևանքով մեծանում Է քաղաքների հեղեղման վտանգը», - արձանագրել Է համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը: Նա կոչ Է արել «կառուցելու մարդկանց, այլ ոչ թե ավտոմոբիլների համար, կառուցելու քաղաքներ, որոնք ջրի տակ չեն հայտնվի ծովի մակարդակի բարձրացման հետևանքով»:
«Լողացող քաղաքները կօգնեն մեզ պակաս խոցելի դառնալ կլիմայի փոփոխությունների հանդեպ, քանի որ դրանցում կառուցված շենքերը կբարձրանան ծովի մակարդակի հետ մեկտեղ», - փաստարկել Է Մոհամեդը: