ԱԺ ամբիոնը պետք է խնկարկվի․ տրանսգենդերի ելույթը՝ ակցիայի պատճառ - RadioVan.fm

Онлайн

ԱԺ ամբիոնը պետք է խնկարկվի․ տրանսգենդերի ելույթը՝ ակցիայի պատճառ  

2019-04-08 17:20 , Общество, 1456

ԱԺ ամբիոնը պետք է խնկարկվի․ տրանսգենդերի ելույթը՝ ակցիայի պատճառ

«Ոչ այլասերմանը», «Այն պատգամավորը, որը նպաստել է, որ տրանսգենդերը մոտենա ԱԺ ամբիոն ու պղծի այն՝ պետք է վայր դնի մանդատը», «Սա երկրորդ հոկտեմբերի 27-ն է, թքել են մեր հոգիների մեջ, թույլ չենք տալու»․ ի պաշտպանություն ազգային արժեքների՝ այսօր ԱԺ դարպասների մոտ են հավաքվել «Արծիվ 30 մահապարտներ» ջոկատի մի խումբ ազատամարտիկներ, «Կամք» և այլ ՀԿ ներկայացուցիչներ՝ ԱԺ նախագահից, պատգամավորներից պահանջելովբացատրություն անցյալ ուրբաթ ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթի առնչությամբ։

Հավաքվածներն իրենց հետ նաև խունկ են տարել, հրավիրել քահանայի՝ ԱԺ ամբիոնը խնկարկելու և օրհնության կարգ կատարելու նպատակով, իսկ «Վան» ազգագրական երգի-պարի համույթը պարբերաբար ազգային երգի ու պարի կատարումներով ազգայինի պահպանման ուղերձն է հղել։

Ոստիկաններին, ի դեպ, խորհրդարանի շենքի առջև հավաքվածներին տևական ժամանակ բաց դարպասներից ներս չեն թողել։

Ակցիայի մանրամասները՝ Լիաննա Մարգարյանի ռեպորտաժում

Лента

Рекомендуем посмотреть