Շտապօգնության ուղղաթիռով Երևան է տեղափոխվել առաջին հիվանդը - RadioVan.fm

Онлайн

Շտապօգնության ուղղաթիռով Երևան է տեղափոխվել առաջին հիվանդը

2019-04-08 20:18 , Общество, 2057

Շտապօգնության ուղղաթիռով Երևան է տեղափոխվել  առաջին հիվանդը

Սանավիացիայի ուղղաթիռն իր առաքելության շրջանակում կատարել է առաջին թռիչքը:

ՀՀ առողջապահության նախարարության արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության շրջանակում հանրապետության հեռավոր մարզից ուղղաթիռով առաջին հիվանդն այսօր տեղափոխվել է Երևան։

«Զանգը ստանալուն պես, «Էրեբունի» ԲԿ շտապօգնության ծառայության բրիգադն ուղղաթիռով մեկնեց երեխային բերելու: Տեղում հիվանդն անմիջապես միացվեց արհեստական շնչառական սարքին, տեղադրվեց պարանոցային օձիք, կատարվեց դեղորայքային միջամտութուն՝ ցավազրկում: Ամբողջ թռիչքի ընթացքում նորմայի սահմաններում էին հեմոդինամիկ տվյալները: Տեղափոխումն իրականացվել է առանց խնդիրների:

Զանգից 2 ժամ անց, երեխան արդեն գտնվում էր Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Սա առողջապահության նախարարության նոր ծրագրով իրականացվող առաջին դեպքն էր, որով հնարավոր եղավ մի քանի անգամ կրճատել ժամանակը, արագ եւ մասնագիտական բուժօգնություն ցուցաբերել հիվանդին»-հայտնում են «Էրեբունի» ԲԿ-ից։

Նախնական տեղեկություններով՝ հիվանդի՝ 13 ամյա երեխայի մոտ վթարի հետևանքով արձանագրվել են բազմակի, այդ թվում՝ գլխուղեղային վնասվածներ, վիճակը գնահատվել է կայուն ծանր:

Նշենք՝ շտապօգնության ուղղաթիռի շնորհանդեսը կայացել է նախօրեին։ Սանավիացիայի ուղղաթիռի գործարկումը հնարավորություն կտա պետպատվերի շրջանակում հիվանդներին շատ կարճ ժամանակահատվածում տարբեր մարզերից տեղափոխել Երևան, ցուցաբերել անհետաձգելի բժշկական օգնություն՝ փրկելով կյանքեր։

Лента

Рекомендуем посмотреть