Ինչո՞ւ պետհամարանիշ չկա․ զանգ՝ ոստիկանապետին - RadioVan.fm

Онлайн

Ինչո՞ւ պետհամարանիշ չկա․ զանգ՝ ոստիկանապետին

2019-04-09 14:08 , Общество, 1857

Ինչո՞ւ պետհամարանիշ չկա․ զանգ՝ ոստիկանապետին

Հանրապետությունում պետհամարանիշ գոյություն չունի: Խնդրի մասին այսօր Նորագավիթի ավտոմաքսատուն այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է մի քաղաքացի՝ ասելով, որ որպես պատճառ նշվում է թիթեղի բացակայությունը։

«Պարո´ն Օսիպյան, ես ավտոմաքսատանն եմ, և մարդիկ ասում են, որ պետավտոտեսչությունում պետհամարանիշ չկա, որովհետև թիթեղ չկա, էս ի՞նչ պատմություն է»,-նույն վայրկյանին ոստիկանապետին զանգել ու հարցրել է Փաշինյանը՝ այնուհետ փոխանցելով, որ մեքենաների քանակը կանխատեսածից ավելի է եղել, որի հետևաքնով էլ խնդիրն առաջացել է։

Ոստիկանապետը միաժամանակ վարչապետին վստահեցրել է՝ պետհամարանիշերի համար նախատեսված թիթեղը Փոթիից արդեն գալիս է Հայաստան:

«Այնպես որ, ասում է՝ «крепитесь, запад нам поможет»»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը

Лента

Рекомендуем посмотреть