Онлайн

Եվրամիությունը հորդորում է Հայաստանում տրանսգենդերի ելույթից հետո հնչած հայտարարությունները քննության առնել

2019-04-09 17:16 , Политика, 221

Եվրամիությունը հորդորում է Հայաստանում տրանսգենդերի ելույթից հետո հնչած հայտարարությունները քննության առնել

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները խորապես մտահոգված են վերջին շրջանում տեղի ունեցող մի շարք դեպքերի առնչությամբ, երբ Հայաստանում փոքրամասնությունների և իրավապաշտպանների նկատմամբ լուրջ սպառնալիքներ, այդ թվում՝ մահվան սպառնալիքներ են հնչել: Այդ մասին նշվում է Եվրամիության հայաստանյան գրասենյակի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում։

«Ատելության խոսքը, այդ թվում մահվան սպառնալիքներն՝ ուղղված Լիլիթ Մարտիրոսյանին, նրա գործընկերներին և ամբողջ ԼԳԲՏ-ի համայնքին, հանդիսանում են այդ անհանգստացնող միտումների ամենաթարմ դրսևորումը և հանդիսանում են խտրականություն, որն արգելվում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի դրույթներով, որին Հայաստանը մասնակից է, որը նաև արտացոլված է ՀՀ Սահմանադրության մեջ:

ԵՄ-ն հորդորում է Հայաստանում բոլորին, որոնք խթանում են և հավատում են մարդու իրավունքների հիմնարարության սկզբունքին՝ դատապարտել ատելության խոսքը, և կոչ անում իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել անհապաղ քայլեր ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ և քննություն անցկացնել ատելության հանցագործություններ հրահրելու մեջ կասկածվող անձանց դեմ ներկայացված ենթադրյալ մեղադրանքների վերաբերյալ»,-ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Ազգային ժողովում «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ էր ունեցել տրանսգենդեր կին՝ բարձրաձայնելով իրենց նկատմամբ բռնության ու խարանի մասին։ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ելույթը որակելով օրակարգից դուրս՝ զայրացել էր և ԱԺ դահլիճից դուրս հրավիրել «Իրավունքի կողմ» ՀԿ նախագահ ներկայացած Լիլիթ Մարտիրոսյանին։

Նախօրեին ԱԺ-ի շենքի առջև ի պաշտպանություն ազգային արժեքների՝ ակցիա կայացավ։ Հավաքվածները ԱԺ նախագահից, պատգամավորներից բացատրություն էին պահանջում, թե ինչպե՞ս եղավ, որ ԱԺ-ում տրանսգենդեր ելույթ ունեցավ՝ «պղծելով երկիրի բարձրագույն ամբիոնը»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть