Онлайн

Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությանը միացել է ԱՄՆ ավելի քան 70 կոնգրեսական

2019-04-09 22:39 , Политика, 113

Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությանը միացել է ԱՄՆ ավելի քան 70 կոնգրեսական

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 70 անդամ միացել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի և Գուս Բիլիրակիսի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությանը:

Ինչպես հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, նախագիծը միտված է Հայոց ցեղասպանության հերքումը մերժելուն, ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հիշատակմանը, Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման կարևորությանը նմանատիպ հանցագործությունները հետագայում կանխելու առումով:

«Ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան Կայսրությունը հայ ժողովրդի դեմ իրականացրել է սպանությունների, բռնությունների ու տեղահանման դաժան արշավ: 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը խլել է 1.5 միլիոն մարդու կյանք: Ցեղասպանությունն անցյալի մասնիկ չէ, այլ միշտ գոյություն ունեցող սպառնալիք: Ցեղասպանության ժխտումը ոչ միայն շարունակում է վնաս հասցնել վերապրածներին, այլ ավելի հավանական է դարձնում դրա կրկնությունն այլ ժողովուրդների նկատմամբ»,- ասել է Ադամ Շիֆը՝ կարևորելով Կոնգրեսի կողմից պատմական փաստը ճանաչելու կարևորությունը:

Գուս Բիլիրակիսն էլ ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ արտաքին քաղաքականության նոր ու համարձակ էջ կդառնա: Նրա խոսքով՝ ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ն դեմ հանդես գա Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:

Лента

Рекомендуем посмотреть