Նատալյա Միրզոյանի «Հինգ րոպե՝ մինչեւ ծովը» մուլտֆիլմը նվաճել է ռուսական «Իկար» ազգային անիմացիոն մրցանակը գլխավոր անվանակարգում - RadioVan.fm

Онлайн

Նատալյա Միրզոյանի «Հինգ րոպե՝ մինչեւ ծովը» մուլտֆիլմը նվաճել է ռուսական «Իկար» ազգային անիմացիոն մրցանակը գլխավոր անվանակարգում

2019-04-09 23:00 , Культура, Шоу бизнес, 1192

Նատալյա Միրզոյանի  «Հինգ րոպե՝ մինչեւ ծովը» մուլտֆիլմը  նվաճել է  ռուսական «Իկար» ազգային անիմացիոն մրցանակը գլխավոր անվանակարգում

Ռեժիսոր Նատալյա Միրզոյանի «Հինգ րոպե՝ մինչեւ ծովը» կարճամետրաժ անիմացիոն ժապավենը «Իկար» ազգային անիմացիոն մրցանակն Է նվաճել «Ֆիլմ» գլխավոր անվանակարգում: Մուլտիպլիկացիայում «Օսկար»-ի ռուսական անալոգի պարգեւատրման արարողությունը կայացել Է Մոսկվայի միջազգային համալսարանում, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

Պարգեւները հանձնել են մշակույթի գործիչները, որոնց թվում Էին Ալեքսանդր Ֆիլիպենկոն, Վալերի Գարկալինը, Լեոնիդ Բարացը, կոմպոզիտոր Մաքսիմ Դունաեւսկին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի տնօրեն Բորիս Մաշկովցեւը եւ ուրիշներ:

Հաղթող մուլտֆիլմն ստեղծվել Է «Պետերբուրգ» անիմացիայի ստուդիայի կողմից 2018 թվականին: Ըստ սյուժեի, մայրը դստերը խնդրում Է ընդմիջում անել ծովում լողալու ընթացքում, աղջիկն սկսում Է դիտել լողափի իր հարեւաններին եւ նկատում Է, որ նրանցից յուրաքանչյուրի համար ժամանակը տարբեր կերպ Է հոսում: «Ռեժիսոր» անվանակարգում առաջնության դափնին նույնպես բաժին Է հասել Նատալյա Միրզոյանին: Լեոնիդ Շմելկովի «Լոլան կենդանի կարտոֆիլ Է» մուլտֆիլմում պապիկի դերի համար լավագույն դերասան Է ճանաչվել Արմեն Ջիգարխանյանը:

Лента

Рекомендуем посмотреть