Онлайн

ՊՆ-ն առաջարկում է անվճար բուժել ծառայության ընթացքում առողջական խնդիրներ ձեռք բերած զորացրված անձանց

2019-04-10 16:46 , Общество, 218

ՊՆ-ն առաջարկում է անվճար բուժել ծառայության ընթացքում առողջական խնդիրներ ձեռք բերած զորացրված անձանց

ՀՀ պաշտպանության նախարարությունը մշակել և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ, ըստ որի առաջարկում է զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ արձակված կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական վիճակը վատթարացած անձանց, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, տրամադրել անվճար բուժօգնություն։

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական վիճակի վատթարացում արձանագրած անձանց պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Նախագծի հեղինակների համոզմամբ՝ որոշման նախագծի ընդունումը կնպաստի զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը:

Նախագիծն առաջարկների համար բաց է մինչև ս․թ․ ապրիլի 20-ը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть