Տոնական գալա-համերգ. Երևանում կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները - RadioVan.fm

Онлайн

Տոնական գալա-համերգ. Երևանում կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները

2019-04-10 21:03 , Культура, Шоу бизнес, 1158

Տոնական գալա-համերգ. Երևանում կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի տոնական գալա-համերգ, որին կմասնակցեն հայաստանյանառաջատար երաժշտախմբերը:

Երեկոյին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):

Երաժշտախմբերը հանդես կգան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

Ծրագրում կհնչեն Ռեժիս Կամպոյի, Ֆրանսիս Պուլենկի, Գաբրիել Ֆորեի, Մորիս Ռավելի, Մորիս Դյուրուֆլեի, Ժորժ Բիզեի, Էրիկ Սատիի, Կլոդ Դեբյուսիի, Ժակ Օֆենբախի ստեղծագործությունները:

«Ֆրանկոֆոնիա» եզրույթը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ եզրույթը նա օգտագործել է նկարագրելու այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: Հայաստանում նախորդ տարվա հոկտեմբերի 11-12-ը անցկացվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը:

Лента

Рекомендуем посмотреть