Էմանուել Մակրոնը ստորագրել է հրամանագիրը. ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակելու է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր - RadioVan.fm

Онлайн

Էմանուել Մակրոնը ստորագրել է հրամանագիրը. ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակելու է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր

2019-04-11 21:26 , Политика, 1511

Էմանուել Մակրոնը ստորագրել է հրամանագիրը.  ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակելու է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանը՝ տեղադրելով Ֆրանսիայի նախագահի հրամանագիրը:

Հրամանագրում նշվում է, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Ֆրանսիայում կնշվի Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օրը, յուրաքանչյուր տարի այդ օրը Փարիզում միջոցառում կանցկացվի, նմանատիպ միջոցառումներ կարող են կազմակերպել նաև մյուս քաղաքները:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հայտարարել փետրվարի 5-ին` Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ:

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակել Մակրոնը խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

Лента

Рекомендуем посмотреть