Համբույր՝ հանուն խաղաղության․ Հռոմի 82-ամյա պապը համբուրել է Հարավային Սուդանի առաջնորդների ոտքերը - RadioVan.fm

Онлайн

Համբույր՝ հանուն խաղաղության․ Հռոմի 82-ամյա պապը համբուրել է Հարավային Սուդանի առաջնորդների ոտքերը

2019-04-12 12:42 , Мир, 1323

Համբույր՝ հանուն խաղաղության․ Հռոմի 82-ամյա պապը համբուրել է Հարավային Սուդանի առաջնորդների ոտքերը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում հյուրընկալել է Հարավային Սուդանի առաջնորդներին՝ հարգելու նրանց կնքած հրադադարը և միասնական կառավարություն ստեղծելու որոշումը։

Պապն ընդունելության ժամանակ ծնկի է իջել ու համբուրել առաջնորդների ոտքերը` կոչ անելով չվերադառնալ քաղաքացիական պատերազմին։

«Ես ձեզ խնդրում եմ որպես եղբայր՝ պահպանել խաղաղությունը, խնդրում եմ իմ ամբողջ սրտով»,-«Եվրանյուզի» փոխանցմամբ՝ ասել է հարավային սուդանցի առաջնորդների առջև ծնկի եկած 82-ամյա Ֆրանցիսկոս պապը։

Նշենք՝ աֆրիկյան այդ երկրում 5 տարի շարունակված քաղաքացիական պատերազմից հետո հրադադարի պայմանագիր է կնքվել։

Հռոմի պապը հորդորել է Վատիկանում հյուրընկալված նախագահ Սալվա Քիիրին, նրա նախկին փոխնախագահ Ռիեկ Մաչարին, ով դարձել է ապստամբների առաջնորդ, և ևս 3 փոխնախագահներին հարգել զինադադարը, որը ստորագրել են ու խոստացելհաջորդ ամիս կառավարություն կազմել:


Лента

Рекомендуем посмотреть