Онлайн

Մեքենաների տեխզննման համար ավելի վճարված բնապահպանական գումարը կվերադարձվի

2019-04-12 15:10 , Общество, 274

Մեքենաների տեխզննման համար ավելի վճարված բնապահպանական գումարը կվերադարձվի

Այն քաղաքացիները, ովքեր 2018 թվականից հունվարից սկսած մինչև հունիս ամսվա օրենսդրական փոփոխությունները մեքենաների տեխզննման համար ունեն ավելի վճարված բնապահպանական գումարներ, կարող են առաջիկա վեց ամիսների ընթացքում հետ ստանալ:

Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից (ՖՆ)՝ տեղեկացնելով, որ բնապահպանական վճարները հետ ստանալու համար քաղաքացիները պետք է դիմում ներկայացնեն համապատասխան բանկ կամ ՖՆ գանձապետարան:

«Եթե քաղաքացին վճարումը կատարել է բանկի միջոցով՝ դիմումին կից պետք է ներկայացնի տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի պատճենը և բնապահպանական հարկի վճարման անդորրագիրը: epayment.am էլեկտրոնային համակարգի միջոցով կատարված վճարման դեպքում՝ վերադարձն իրականացնում է գանձապետարանը»,-մանրամասնում է ՀՀ ՖՆ եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը։

«Վճարման կտրոնը պարտադիր է՝ համաձայն կարգի: Իսկ այն քաղաքացիներն, ովքեր չեն պահպանել անդորագիրը, բանկի միջոցով հնարավորություն կունենան ստանալու կրկնօրինակը, որովհետև բանկն այդպիսի հնարավորություն ընձեռում է»,-հավելում է պաշտոնյան

ՖՆ պաշտոնյայի խոսքով՝ ավելի վճարված գումարի չափն ամենևինպարտադիր չէ, որ ինքնուրույն հաշվակի քաղաքացին: Ընդամենը անհրաժեշտ է մոտենալ բանկ և ստանալ այդ տեղեկատվությունը: Այդ հարցում կօգնի նաև ֆինանսների նախարարությունը՝ տրամադրելով անհատական տեղեկատվություն:

Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ համաձայն ընթացակարգի՝ այդ գումարները վերադարձվելու են 6 ամսվա ընթացքում: Ուստի դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առաջիկա 6 ամիսների ընթացքում, դրանից հետո վերադարձման ընթացակարգ նախատեսված չէ:

Հիմքը՝ ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 814-Ն որոշման մեջ փոփոխություն և լրա­ցումներ կատարելու մասին» թիվ 314-Ն որոշում։

Лента

Рекомендуем посмотреть