Երկու ինքնատիպ համերգ. «Տուրեցկու երգչախումբը»` Երևանում - RadioVan.fm

Онлайн

Երկու ինքնատիպ համերգ. «Տուրեցկու երգչախումբը»` Երևանում

2019-04-12 21:22 , Культура, Шоу бизнес, 1213

Երկու ինքնատիպ համերգ. «Տուրեցկու երգչախումբը»` Երևանում

Ռուսաստանի ամենահայտնի կոլեկտիվներից մեկը՝ լեգենդար Միխայիլ Տուրեցկու «Տուրեցկու երգչախումբը» Երևանում կներկայանա «The Best» խորագրով համերգներով:

Ամբողջ աշխարհում ճանաչում վայելող երաժշտախմբի համերգները կանցկացվեն մայիսի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում և մայիսի 28-֊ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում:

Կհնչեն «Տուրեցկու երգչախմբի» երգացանկի լավագույն ստեղծագործությունները: Ի սկզբանե կոլեկտիվը Երևանում պետք է հանդես գար միայն մեկ համերգով, սակայն, հաշվի առնելով մեծ պահանջարկն ու հետաքրքրությունը, որոշվեց ևս մեկ համերգ ավելացնել:

«Տուրեցկու երգչախումբ»-ը բաղկացած է տասը մենակատարից: Երգչախումբը ղեկավարում էՌուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Միխայիլ Տուրեցկին: Երաժիշտներիերգացանկում ընդգրկված են երգեր անգլերենով, ֆրանսերենով, իտալերենով, շուրջ այլ տասըլեզուներով: Երգչախմբի այցեքարտն այն է, որ խմբի անդամները կարողանում են իրենց կենդանիկատարմամբ փոխարինել երաժշտական գործիքների:

«Տուրեցկու երգչախումբ»-ը երգում է տարբեր ազգությունների, դարաշրջանների, ժանրերիերաժշտություն, ինչն էլ յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս գտնել «իր» երաժշտությունը: Երգչախումբը մեր երկրում է եղել վերջին անգամ 5 տարի առաջ՝ 2012 թվականին:

Лента

Рекомендуем посмотреть