Զուրաբիշվիլին ջավախահայերին կոչ է արել վրացերեն սովորել - RadioVan.fm

Онлайн

Զուրաբիշվիլին ջավախահայերին կոչ է արել վրացերեն սովորել

2019-04-15 15:21 , Общество, 1171

Զուրաբիշվիլին ջավախահայերին կոչ է արել վրացերեն սովորել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել ջավախահայերին վրացերեն սովորել:

«Ես շատ եմ ուզում, որ թե դուք և թե ձեր երեխաները Վրաստանի լիիրավ քաղաքացիներ դառնաք: Այդ իսկ պատճառով ես այդքան ջանք գործադրեցի, որպեսզի Վրաստանում օրինականացվի երկքաղաքացիության ինստիտուտը: Այդ լրացումը տեղ գտավ Սահմանադրության տեքստում, և այսօր յուրաքանչյուրը կարող է վերականգնել իր վրացական քաղաքացիությունը»,-այդ մասին Ախալքալաք կատարած այցի շրջանակում Մշակույթի տանն իր ելույթում ասել է Վրաստանի նախագահը՝ ընդգծելով, որ դրա համար հարկավոր է, որ քայլերը կատարվեն երկու կողմերից։

«Դրա համար դուք պետք է մեկ քայլ կատարեք` սովորեք պետական լեզուն: Լեզվին տիրապետեք գոնե այնպիսի համեստ մակարդակում, որ կարողանաք հանձնել այն փոքրիկ քննությունը, որով ուղեկցվում է քաղաքացիության վերականգնման գործընթացը: Դա խորհրդանշական է բայց շատ կարևոր»,-ասել է Սալոմե Զուրաբիշվիլին տեղի բնակիչներին։

Վրաստանի նախագահը Ախալքալաք է ժամանել նախօրեին՝ «Մայրենի լեզվի» օրվա տոնակատարության շրջանակներում: Այցի ընթացքում նա մասնակցել է նաև Ախալքալաքի մշակույթի տան պատին վրացական այբուբենի տառերը պատկերող հուշարձանի բացմանը:

Лента

Рекомендуем посмотреть