Մայրաքաղաքում վաղը՝ շաբաթօրյակ - RadioVan.fm

Онлайн

Մայրաքաղաքում վաղը՝ շաբաթօրյակ

2017-09-15 17:13 , Общество, 1317

Մայրաքաղաքում վաղը՝ շաբաթօրյակ

Անկախության տոնին ընդառաջ՝ սեպտեմբերի 16-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ, որի շրջանակում պատշաճ տեսքի կբերվեն մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները:

«Համաքաղաքային շաբաթօրյակին կներգրավվեն Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, կրթօջախների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մասնակիցներին կտրվեն բահեր, ձեռնոցներ, պարկեր և անհրաժեշտ այլ պարագաներ»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Лента

Рекомендуем посмотреть